Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Ավելի շատ ինքս ինձ հետ եմ մրցում»

«Ավելի շատ ինքս ինձ հետ եմ մրցում»
11.06.2015 | 13:34

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ են անցել

ջութակահարներ Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան), Պիեռ Ֆրապիերը (Ֆրանսիա), Մարիամ Վարդանյանը (Հայաստան), Անդրեա Օբիսոն (Իտալիա), Միլետիչ Իվան (Սերբիա)։ Հունիսի 12-ին և 13-ին մասնակիցները երրորդ փուլում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կկատարեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Մոցարտի Ջութակի կոնցերտ No.3։ «Իրատեսի» զրուցակիցը ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է:

-Դժվա՞ր մրցակցություն է:

-Այո, դժվար մրցակցություն է հատկապես ինձ համար, քանի որ տարիքային տարբերությունը մյուս մասնակիցներից շատ է` համարյա տասը տարի:
-Մինչ այս հավանաբար մասնակցե՞լ եք մրցույթների, փառատոների: Ինչո՞վ է առանձնանում Արամ Խաչատրյանի անվան մրցույթը:
-Մասնակցել եմ տարբեր փառատոների, մրցույթների, այդ թվում՝ Շվեյցարիայի «Վերբիեր» հանրահայտ փառատոնին, որ սակայն նվագախմբային է, այսինքն` նվագել եմ նվագախմբում: Խաչատրյանի մրցույթը միջազգային է, արժանի տեղ է գրավում Չայկովսկու, Ելիզավետա թագուհու անվան մրցույթներին կողքին ու, կարծում եմ, յուրահատուկ է հենց իր դժվարությամբ:
-Մրցույթի մասնակիցների կատարումներին հետևո՞ւմ եք:
-Ոչ, որովհետև ուզում եմ կենտրոնանալ իմ կատարման վրա: Լավագույնս ներկայանալ: Ես չեմ ուզում մրցակցել նրանց հետ, ավելի շատ ինքս ինձ հետ եմ մրցում:
-Արամ Խաչատրյանի երաժշտությունը ինչպե՞ս կբնորոշեիք:
-Նրա երաժշտության առաջին հնչյուններից զգում ես հայոց պատմությունը, տեսնում ես դարերի խորքը, հայոց արքաներին, Հայաստանը: Ես այդպես եմ ընկալում Արամ Խաչատրյանի արվեստը:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ